Բաժիններ՝

Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում հայ դիզայներները քայլել են «Stand with Armenia» գրառմամբ շապիկներով

«Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի և Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում Վիսկոնտիի պալատում տեղի է ունեցել հայ դիզայներների նոր հավաքածուների ցուցադրությունը:

Ինչպես նշված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում, ցուցադրությանը ներկայացված էին 8 դիզայներների (Sončess, Faina, RUZANĒ, Ariga Torosian, Nelly Serobyan, LOOM Weaving, Vahan Khachatryan, Kivera Naynomis) աշուն-ձմեռ հավաքածուները:

Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին: Այնուհետև հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր «Stand with Armenia» (Կանգնե՛ք Հայաստանի կողքին): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է:

«Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը և նորաձևության ցուցադրությունը այս տարի անց է կացվել առաջին անգամ` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս