Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունում առավոտյան բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին։