«Եթե Սերժը չուզենար լուծել Ղարաբաղի հարցը, 2018-ին չէր առաջադրվի». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Թաթուլ Հակոբյանին տված հարցազրույցը՝ գրելով․ «Եթե Սերժը չուզենար լուծել Ղարաբաղի հարցը, 2018-ին չէր առաջադրվի:
Մեզ կարելի է չսիրել, բայց անբարոյականություն է համեմատել նախքան 2018-ը եղած խնդիրները և այն, ինչ կատարվեց երկրում 2018-ից հետո:
Մեր բոլոր թերություններով հանդերձ Արցախը հայկական էր, երկրորդ հայկական պետությունը ՝ 12.000 քառ կմ-ով և մենք մտածում էինք, որ այո, մենք կարող էինք շարունակ պահել այնպիսի բնագծեր, որոնք հայկական դիվանագիտությանը թույլ կտան բանակցային սեղանի շուրջ հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորմանը:
Դրանով էր պայմանավորված Սերժ Սարգսյանի առաջադրումը 2018-ի ապրիլին:
Հայաստանը հստակ իր կարմիր գծերը կառուցել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման շուրջ:
Սա էր կարմիր գիծը, որ երբեք, ոչ մի նախագահ, մինչ Նիկոլ Փաշինյանը, հետքայլ չի արել:
Մինչ 2018 թվականը Հայաստանը համարվում էր բանակցային գործընթացի կոնստրուկտիվ կողմ, հետևապես ՝ Ադրբեջանին պատժում էին:
Սերժ Սարգսյանն անձամբ գնում էր Կազանյան փաստաթղթի ստորագրման ՝ դա պատասխանատվության և բեռը կրելու ապացույց է:
2016-ին Կիսելյովի հետ հարցազրույցի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հիմնավորեց դա, ո՞վ սկսեց դավաճանի պիտակ կպցնել նրան, ո՞վ կտրեց հատվածը, դարձրեց դրոշակ:
Եթե Սերժ Սարգսյանը չունենար խիզախություն՝ մտնելու բեռի տակ, նա կգնա՞ր Կազանյան փաստաթղթի ստորագրմանը, որը անձամբ Նիկոլ Փաշինյանն է ԱԺ ամբիոնից համարել այս ընթացքում երբևէ բանակցված լավագույն փաստաթուղթը:
Սերժ Սարգսյանը 2014-ին ասել էր՝ չի հավակնում դառնալ վարչապետ:
Որոշ շրջանակներ շահարկում են՝ Արցախի հարցը գցեց Նիկոլի «ջեբը», եթե Սերժ Սարգսյանը Արցախի հարցով խուսափում էր պատասխանատվությունից կամ պետք է այդ հարցը մեկի «ջեբը» գցեր, ավելի հարմար պա՞հ. նրա պաշտոնավարումն ավարտվում էր՝ կհեռանար:
Սերժ Սարգսյանն ուներ այդ հնարավորությունը՝ չէր առաջադրվի որպես վարչապետ և կգցեր Արցախի հարցը ցանկացած հաջորդի գրպանը:
Միակ պատճառը, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց որպես վարչապետ՝ Արցախն էր»:
Եթե Սերժը չուզենար լուծել Ղարաբաղի հարցը, 2018-ին չէր առաջադրվի:
❗Մեզ կարելի է չսիրել, բայց անբարոյականություն է համեմատել նախքան 2018-ը եղած խնդիրները և այն, ինչ կատարվեց երկրում 2018-ից հետո:
❗Մեր բոլոր թերություններով հանդերձ Արցախը հայկական էր, երկրորդ հայկական պետությունը ՝ 12.000 քառ կմ-ով և մենք մտածում էինք, որ այո, մենք կարող էինք շարունակ պահել այնպիսի բնագծեր, որոնք հայկական դիվանագիտությանը թույլ կտան բանակցային սեղանի շուրջ հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորմանը:
❗Դրանով էր պայմանավորված Սերժ Սարգսյանի առաջադրումը 2018-ի ապրիլին:
❗Հայաստանը հստակ իր կարմիր գծերը կառուցել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման շուրջ:
❗Սա էր կարմիր գիծը, որ երբեք, ոչ մի նախագահ, մինչ Նիկոլ Փաշինյանը, հետքայլ չի արել:
❗Մինչ 2018 թվականը Հայաստանը համարվում էր բանակցային գործընթացի կոնստրուկտիվ կողմ, հետևապես ՝ Ադրբեջանին պատժում էին:
❗Սերժ Սարգսյանն անձամբ գնում էր Կազանյան փաստաթղթի ստորագրման ՝ դա պատասխանատվության և բեռը կրելու ապացույց է:
❗2016-ին Կիսելյովի հետ հարցազրույցի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հիմնավորեց դա, ո՞վ սկսեց դավաճանի պիտակ կպցնել նրան, ո՞վ կտրեց հատվածը, դարձրեց դրոշակ:
❗Եթե Սերժ Սարգսյանը չունենար խիզախություն՝ մտնելու բեռի տակ, նա կգնա՞ր Կազանյան փաստաթղթի ստորագրմանը, որը անձամբ Նիկոլ Փաշինյանն է ԱԺ ամբիոնից համարել այս ընթացքում երբևէ բանակցված լավագույն փաստաթուղթը:
❗Սերժ Սարգսյանը 2014-ին ասել էր՝ չի հավակնում դառնալ վարչապետ:
❗Որոշ շրջանակներ շահարկում են՝ Արցախի հարցը գցեց Նիկոլի «ջեբը», եթե Սերժ Սարգսյանը Արցախի հարցով խուսափում էր պատասխանատվությունից կամ պետք է այդ հարցը մեկի «ջեբը» գցեր, ավելի հարմար պա՞հ. նրա պաշտոնավարումն ավարտվում էր՝ կհեռանար:
❗Սերժ Սարգսյանն ուներ այդ հնարավորությունը՝ չէր առաջադրվի որպես վարչապետ և կգցեր Արցախի հարցը ցանկացած հաջորդի գրպանը:
❗Միակ պատճառը, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց որպես վարչապետ՝ Արցախն էր:
Posted by Armen Ashotyan on Friday, September 23, 2022