Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային տրամադրել 5 մլրդ եվրոյի օգնություն
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի խորհուրդ է ներկայացրել Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու առաջակություն: Այդ մասին սեպտեմբերի 7-ին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Ուկրաինայում իրադրությունը պահանջում է մեր լիակատար աջակցությունը: Այսօր Եվրահանձնաժողովն առաջարկեց Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 5 միլարդ եվրո մակրոֆինանսական օգնություն՝ բացի արդեն երկրին տամադրված 10 միլարդ եվրո ֆինանսական, հումանիտար եւ ռազմական օգնությունից»,- գրել է նա Twitter-ի՝ իր էջում:
Հունիսին ԵՄ-ի երկրները հայտարարել են Ուկրաինային արտոնյալ վարկերի տեսքով լրացուցիչ 9 միլիարդ եվրո լրացուցիչ տնտեսական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին: Դրանից ներկայումս հատկացվել է 1 միլիարդ եվրո: Մնացած միջոցներն առայժմ հավանություն չեն ստացել ԵՄ-ի խորհրդի կողմից: Եվրահանձնաժողովի ներկայիս առաջարկությունն այդ խոստումը մասնակիորեն իրականացնելու փորձ է, եթե այն ստանա ԵՄ-ի խորհրդի հավանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: