«Շատ հետաքրքիր է, թե ինձ իբր վատություն անելու համար լսարանից զրկելն ում փայլուն միտքն է»․ Ռուբեն Մելիքյան

Երևանի պետական համալսարանում, ուսումնական տարվա մեկնարկին, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանին դասաժամ չեն տրամադրել, ինչի առնչությամբ նա գրել է.

«1) Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հրապարակավ «դատափետեցին» հակաիշխանական հայացքներ ունեցող որոշ դասախոսներից (այդ թվում՝ ինձնից) ազատվելու՝ քպ-ական ռեկտորների նկրտումները։
Որոնք զանգահարեցին ինձ կամ զորակցող հաղորդագրություն ուղարկեցին։

3) Շատ հետաքրքիր է, թե ինձ իբր վատություն անելու համար լսարանից զրկելն ու՛մ փայլուն միտքն է։ Արդյո՞ք չեք հասկանում, որ դրանով ոչ թե ի՛նձ վատություն կանեք, այլ իմ այն գործընկերներին, որոնք առանց այն էլ խիստ ծանրաբեռնված լինելով՝ պիտի ստիպված լինեին լրացուցիչ դասաժամեր «շալակել»։
4) Եթե էդքան շատ եք ուզում ինձ վատություն անել, ապա կարող եք, օրինակ, դեմի շենքում մի բնակարան վարձակալել ու ամեն երեկո չլարած ջութակով նվագել Սպիտակցի Հայկոյի հիթերը»,-գրել է Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս