
«Նիկոլի ելույթը Վլադիվոստոկում հերթական խայտառակությունն էր»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի ելույթը Վլադիվոստոկում հերթական խայտառակությունն էր։
0 խոսք Հայատանի եւ Արցախի շահերից, այդ թվոմ՝ ինքնորոշումից։ Փոխարենը ժողովուրդների ինքնորոշման իրավունքից հանգամանորեն խոսեց Ռուսաստանի նախագահը։
0 խոսք ռազմագերիներից։
Մակերեսային, պրիմիտիվ, պարզունակ տեքստ, որ մաքսիմում հարիր կլիներ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներին (կներեք, երեխեք ջան)։
Կատաստրոֆիկ, ձեռառնելիք մակարդակի լեզվաիմացություն։
Էլ չասեմ հյուրընկալող կողմին՝ ք.ք կերած շան պես փնթի, ճպճպան հաճոյախոսությունները»։