Բաժիններ՝

«Ստեղծվեցին իմ լավագույն գործերը, որպեսզի նվիրեմ նրանց, ովքեր ինձ մոռացել էին իմ մենության մեջ…». Համո Սահյան

«Երբ մենակ էի ապրում, պատահել է, իմ ծննդյան օրը ինձ ոչ-ոք չի շնորհավորել…

Ի՜նչ հեշտ են մենակին մոռանում և անտեսում, վիրավորում…

Որոշ գրողներ ինձնից այնպես էին նեղացել, որ կարծես ոչ թե իմ, այլ իրենց կնոջից էի բաժանվել…

Իրականում նրանց առիթ էր պետք՝ իրենց դժգոհությունն ու անբարյացկամությունը ցույց տալու…Նրանց ոչ իմ, ոչ էլ առավել ևս իմ նախկին կնոջ ցավն էր մտահոգել…

Հանկարծ բոլորը միասին հիշել էին իմ դիպուկ և կծու խոսքերը՝ ասված երեսներին, իմ հաջողությունները իրենց ցավ պատճառած…և որոշել էին վրեժխնդիր լինել ընկած և վիրավոր մարդուց…

Ինչքա՜ն փոքր կարող է լինել մարդու հոգին…

Այստեղ է, որ հասկացա աշխարհի օրենքը և ավելի լավ ճանաչեցի մարդուն…

Այստեղ է, որ ստեղծվեցին իմ լավագույն գործերը, որպեսզի նվիրեմ նրանց, ովքեր ինձ մոռացել էին իմ մենության մեջ…»

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930