Ալեքսանդր Կարապետյանը միացավ «Փյունիկին»-ին
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Թիմին է միացել 34-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարապետյանը նախկինում հանդես է եկել գերմանական «Վեհեն-2»-ում, «Օբերնյուլանդ»-ում, «Էլվերսբերգ»-ում, «Հոմբուրգ 08»-ում, լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժ»-ում, «Գրեվենմախեր»-ում, «Վիկտորիա Ռոսպորտ»-ում, «Պրոգրես Նիեդերկորն»-ում, ռուսական «Սոչի»-ում, «Տամբով»-ում, ինչպես նաև «Արարատ-Արմենիա»-ում և «Նոա»-ում։
Փորձառու հարձակվողի վերջին թիմը՝ Երևանի «Ալաշկերտն» էր։
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում Ալեքսանդր Կարապետյանն անցկացրել է 29 խաղ, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Կարապետյանը հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականում, որտեղ անցկացրած 25 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։