Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքն ու հեռանկարները։ Այս մասին հայտնում Ռուսաստանի ԱԳՆ-ն։
«Կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքն ու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս շարունակել շփումները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։