
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է Մարգարիտա Սիմոնյանի մասին Պետդեպի հրապարակումը

«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակումը խանդի դրսևորում է ներքին մամուլի նկատմամբ օտարերկրյա հանրության վստահության առնչությամբ, հայտարարել են Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը, ըստ tert.am—ի՝ գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք ի գիտություն ենք ընդունել Պետդեպարտամենտի կայքում տեղադրված տեղեկատվությունն աշխարհում ամենահայտնի ռուսական լրատվամիջոցներից մեկի՝ Russia Today-ի ղեկավար Մ.Ս. Սիմոնյանի վերաբերյալ։ Այս նյութը մեր լրագրողներին միջազգային իրադարձությունների ճշմարտացի լուսաբանման համար նսեմացնելու կատաղի փորձերի ևս մեկ օրինակ է: Այն, որ դրանով զբաղվել է Պետդեպարտամենտը, դժվար քողարկվող խանդի դրսևորում է ռուսական մամուլի աշխատանքի նկատմամբ արտասահմանյան հանրության համակրանքի ու վստահության առնչությամբ»,- ընդգծել են դիվանագիտական առաքելությունից։
Օգոստոսի 31-ին Պետդեպարտամենտի կայքում հայտնվել է Սիմոնյանի մասին հոդված, որտեղ նրան անվանում են «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քարոզչության և ապատեղեկատվության գլխավոր դեմքերից մեկը»։