Իրանը Նաթանզում սկսել է ուրանի հարստացում մինչեւ 5 տոկոս. ՄԱԳԱՏԷ
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել է հաշվետվություն, որտեղ հաղորդվում է, որ Իրանն սկսել է ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացումը IR-6 կատարելագործված ցենտրիֆուգների միջոցով Նաթանզի ստորգետնյա օբյեկտում:
«2022 թվականի օգոստոսի 28-ին գործակալությունը վառելիքի հարստացման օբյեկտում հավաստել է, որ Իրանը ուրան-235 (իզոտոպով) մինչեւ 2 տոկոս հարստացված ուրանի հեքսաֆտորիդ է մատուցում IR-6 (ցենտրիֆուգների) կասկադ՝ ուրանի հեքսաֆտորիդի արտադրության համար, որը մինչեւ 5 տոկոս հարստացվում է ուրան-235 (իզոտոպով)»,- մեջբերում է անում Reuters գործակալությունը ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունից: 2015 թվականին իրանական միջուկային գործարքին համապատասխան՝ Իրանում ուրանի հարստաման թույլատրված մակարդակը չպետք է գերազանցի 3,67 տոկոսը:
ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին այդ պահին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: