Բլինքենը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ օգոստոսի 4-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարը նաև բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ ձևաչափով՝ համախոհ գործընկերների հետ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը», – հաղորդել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031