Անձնագրային ծառայություններում թափուր հաստիքներ կան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում /Երևանի, Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Վաղարշապատի, Աշտարակի, Եղեգնաձորի/ առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոնները համալրելու համար կրկին հայտարարվում է ընդունելություն։
Դիմումատուներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները.
-բարձրագույն կրթություն,
-հայերենի գերազանց իմացություն,
-օտար լեզվի իմացություն /ցանկալի է/,
-աշխատանքային փորձ /ցանկալի է/։
Մասնակիցների նախնական ընտրությունը կազմակերպվելու է սույն թվականի օգոստոսի 12-ին, ժամը 16.00-ին, Անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում /հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք/, ուստի ցանկացողներին խնդրում ենք մինչև օգոստոսի 12-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մասնակցել նախնական ընտրությանը։
Մասնակիցներին խնդրում ենք նախապես ուսումնասիրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն 25.12.1998 թ. թիվ 821-Ն որոշումը՝ անձնագրային ծառայությունների գործունեությունը կանոնակարգող հիմնական իրավական ակտերի շրջանակում ընդունելության օրը հարցադրումներին պատասխանելու համար։
Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք կապ հաստատել 011-37-02-48 հեռախոսահամարով: