
Բժիշկը նշել է այն մթերքը, որը չի կարելի ուտել առավոտյան

Բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Մարինա Կոպիտկոն Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է կրուասան ուտելու վտանգի մասին։
Ավանդական ֆրանսիական խմորեղենը պարունակում է մեծ քանակությամբ արագ ածխաջրեր և կալորիաներ, որոնք սկսում են օրգանիզմում ճարպերի կուտակման գործընթացը։
«Կրուասանը թխվում է բարձրակարգ ալյուրից։ Բացի կալորիաներից, ածխաջրերից ու հագեցած ճարպերից, ուրիշ ոչինչ չկա։ Սպիտակուցի տոկոսը շատ փոքր է, և գործնականում չկան վիտամիններ, հանքանյութեր և սննդային մանրաթելեր»,- մանրամասնել է փորձագետը։
Լուսանկարը՝ Unsplash.com
Պատրաստեց Անի Գաբուզյանը