Բաժիններ՝

Հայտնի են շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականների մրցակիցները

Հայաստանի շախմատի հավաքականները հաջող մեկնարկեցին Համաշխարհային օլիմպիադայում: Հայտնի են ընտրանիների մրցակիցները՝ երկրորդ տուրում:

Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Արման Փաշիկյանի գլխավորությամբ տղամարդկանց հավաքականն ուժերը կչափի Անդորրայի ընտրանու հետ: Մեկնարկում տղամարդկանց թիմը 4:0 հաշվով գերազանցել էր Մադագասկարին:

Կանանց հավաքականը Օլիմպիադայի երկրորդ տուրում կխաղա Նորվեգիայի հավաքականի հետ: Առաջին տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած ընտրանին 4:0 հաշվով պարտության էր մատնել Բոտսվանայի հավաքականին:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանում՝Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս