Նախկին հանրապետականները և դեմոկրատներն ԱՄՆ–ում «երրորդ» քաղաքական կուսակցությունն են ստեղծում
ԱՄՆ-ի Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ նախկին ներկայացուցիչներ ստեղծում են քաղաքական կուսակցություն, որը, նրանց մտահղամամբ, պետք է դառնա երրորդ քաղաքական ուժը երկրում, հաղորդել է Reuters գործակալությունը:
Նոր կուսակցությունն ստացել է Forward («Հառաջ») անվանումը, դրա նախագահներ կդառնան գործարար եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Էնդրյու Յանգը եւ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիստին Թոդ Ուիթմանը:
Կուսակցության հիմնադիրները հույս ունեն, որ իրենց քաղաքական միավորումը կդառնա հանրապետականների եւ դեմոկրատների կենսունակ կենտրոնամետ այլընտություն: Կուսակցության ստեղծողներն իրենց հիմնական նպատակներն են տեսնում «նոր կյանք ներշնչելն արդարացի, բարգավաճող տնտեսությունում» եւ «ամերիկացներին ավելի մեծ ընտրություն տալը քվեարկության ժամանակ եւ ավելի մեծ վստահություն կառավարությունում, որն աշխատում է»:
Կուսակցության մեկնարկային բյուջեն կկազմի 5 միլիոն դոլար:
Նոր քաղաքական միավորումը պլանավորում է ավարտել գրանցումը եւ 2024 թվականին հանրապետականների ու դեմոկրատների հետ մասնակցել ընտրություններին բոլոր 50 նահանգներում:
Նոր քաղաքական շարժման հիմնադիրները կարծում են, որ ներկայումս «ռեկորդային թվով ամերիկացիներ» են ցանկանում երրորդ քաղաքական կուսակցության ստեղծումը, որն ունակ լինի այլընտրանք տրամադրելու պառակտված ամերիկյան հասարակությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: