
Քովիդի դեպքերի օրական աճով Ճապոնիան աշխարհում առաջին տեղում է

Ճապոնիան, որտեղ կորոնավիրուսի ամբողջ համավարակի ընթացքում նշվել է հիվանդացության՝ աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը, դուրս է եկել բոլոր երկրների թվում առաջին տեղը քովիդի դեպքերի թվի օրական աճով: Դա հետևում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությունից:
Հուլիսի 27-ի դրությամբ Ճապոնիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 200 հազար դեպք: ԱՀԿ-ի տվյալներով՝ հուլիսի 26-ին Եվրոպայում արձանագրվել է 210,9 հազար նման դեպք: Հուլիսի 27-ին բացառությամբ Ճապոնիայի առավելագույն թիվը եղել է ԱՄՆ-ում, որտեղ արձանագրվել է ավելի քան 117,5 հազար դեպք: Հաջորդը գալիս են Հարավային Կորեան (100,3 հազար դեպք), Իտալիան (88,7 հազար) և Ֆրանսիան (87,6 հազար):
Գրեթե ամբողջ համավարակի ժամանակ Ճապոնիան ցույց է տվել քովիդով հիվանդացության՝ աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը: Վերջին մի քանի շաբաթում, ինչպես նշում են իշխանությունները, երկրում համավարակի յոթերորդ ալիքն է: Կառավարական հանձնաժողովի կարծիքով՝ հիվանդացածների թվի կտրուկ աճը կապված է BA.5 ենթատարբերակի տարածման հետ:
Չնայած համաճարակային իրավիճակին, Ճապոնիայի կառավաությունը չի պլանավորում մտցնել սահմանափակումներ: Մարդկանց հորդորում են դրսևորել զգոնություն և անցնել կրկնական պատվաստում: