
Դարպասապահ Արման Մելիքսեթյանը միացել է «Ալաշկերտ»-ին

«Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել դարպասապահ Արման Մելիքսեթյանի հետ: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
27-ամյա դարպասապահը Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է, ներկայացրել է երկրի երիտասարդական հավաքականը:
Ակումբային կարիերայի ընթացքում Մելիքսեթյանը հանդես է եկել «Արարատում», «Արցախում», «Գանձասարում» և «Վանում»:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 29-ին: Մրցաշարի անդրանիկ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները` «Լեռնային Արցախ»-«Վան», «Նոա»-«Ալաշկերտ», «Փյունիկ»-«Արարատ», ԲԿՄԱ-«Շիրակ» և «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա»: