Նշանակումներ՝ Քննչական կոմիտեում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Մարտիրոս Ավագյանի կենսագրությունը
Ծնվել է 1984 թվականին:
2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
2005-2008թթ. – ԼՂՀ ՊՆ N զորամասի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի սպա
I-VI.2008 թ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննչական բաժնի քննիչ
2008-2011թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ
2011-2012թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ
VI-XII.2012թ. – ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ
2012-2013թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի առաջին բաժանմունքի պետ-հրամանատարի տեղակալ
2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար
2014-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ
2016-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ` ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Մելսիկ Շիրվանյանի կենսագրությունը
Ծնվել է 1986 թվականին:
2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2010թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
Աշխատանքային գործունեություն
2010-2012թթ. – ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի հրամանատար
2012-2013թթ. – ՊԲ N զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպա
2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ բաժանմունքի քննիչ
III-X.2014թ. – ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ
2014-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2016-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ
2018-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի պետ
II-VII.2021թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ
2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: