Բաժիններ՝

Տանտիրոջ ծանոթը ննջասենյակից գողացել էր 1900 դոլար, ապա բանալին դրել էր տեղն ու հեռացել

Հուլիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Վանատուր թաղամասի մի տնից գողացել են 1900 դոլար:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ 18-ամյա ծանոթը, տեղյակ լինելով, թե որտեղ է պահվում բանալին, բացել էր դուռը, ննջասենյակից գողացել 1900 դոլար, ապա բանալին դրել էր տեղն ու հեռացել:

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031