Չեմ տեսել, որ մոմավաճառը քարոզ կարդա. ՍԻՆԹԵԶ Արա Սահակյանի հետ:
«Կոնվերս-Ֆաստ» և «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակներն արդեն հասանելի են նաև ԱՄՆ դոլարով և եվրոյով:
«Այս իշխանությունների համար 1988 թվականից Արցախի համար պայքարողները թշնամի են ընկալվում»․ Լարիսա Ալավերդյան
Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք պահանջում են պատերազմի նման ելքի համար կալանավորել Նիկոլ Փաշինյանին, մեծ բողոքի ակցիայի են պատրաստվում։
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը մամուլի ասուլիսում համոզմունք հայտնեց, որ ՀՀ գործող իշխանությունները երկու միասնական նպատակի համար են եկել իշխանության՝ Արցախն Ադրբեջանին բռնակցելու և Հայաստանը Թուրքիայի կցորդ դարձնելու՝ այդպիսով տարածաշրջանում թուլացնելու ՌԴ դիրքերը:
Հուլիսի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 17․85-ի։ Զարգացող երկրների շարքում Թուրքայի ազգային արժույթն այդպիսով դարձել է դոլարի նկատմամբ ամենաշատն արժեզրկված դրամական միավորը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։
«Իրանը պայքարում է ոչ միայն Թուրքիայի դեմ, այլև ՀՀ իշխանությունների»․ Լարիսա Ալավերդյան
Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի քննչական ենթակայության հարցը որոշելու համար ուղարկվել է հսկող դատախազին:
«Այս լողասեզոնի ընթացքում Սևանում ջրահեղձման մեկ դեպք ունենք, որը գրանցվել է հուլիսի 17-ին: 9 հոգի մոտորանավակով դուրս է եկել լիճ: Նրանք մի պահ կանգ են առել ու մոտորանավակից երկու հոգի ցատկել է լողալու: Նրանցից մեկը սուզվել է ու չի բարձրացել ջրի մակերես, խեղդվել է: Եվս երկու ջրահեղձման դեպք այս տարի ունեցել ենք, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավտոմեքենան ընկել է լճի ճահճային հատված, երկու երիտասարդ չի կարողացել դուրս գալ»,-ասաց Արմեն Ճզմաչյանը:
«Այս իշխանություններն իրենց հակադրում են նաև միջազգային նորմերին»․ Լարիսա Ալավերդյան
Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը նախորդ շաբաթվա վերջին խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակցության մակարդակն էլ ավելի է խորանալու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հանրային գործիչ Արմեն Գրիգորյանի մահը դատավճիռ է համարում գործող իշխանությունների համար: Լարիսա Ալավերդյանն արձանագրեց՝ այս իշխանության ցինիզմն անցել է բոլոր սահմանները:
Հուլիսի 18-ից 24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 707 դեպք, որից 273-ը արտակարգ, այդ թվում՝ 192 հրդեհի, 2 փլուզուման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 232 կենցաղային կանչ. տուժել է 106 մարդ։
Լարիսա Ալավերդյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Իրանական եւ ռուսական կողմերը կարող են ընդլայնել տնտեսական համագործակցությունն ազգային արժույթներով առեւտրի հիմքի վրա: Հուլիսի 25-ին կայացած ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտված «Ziolkowski, Pytlasinski» ըմբշամարտի միջազգային մրցաշարում: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Եզրափակիչ գոտեմարտում Գալստյանը 8:1 հաշվով հաղթել է Ճապոնիայի ներկայացուցչին և դարձել է ոսկե մեդալակիր։
Այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստի ժամանակ սկանդալային միջադեպ գրանցվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի և Վահագն Վերմիշյանի միջև:
Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաև Հայաստանը: Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրված է՝ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկել են մշտադիտարկման 4-օրյա այցերը Տավուշի սահմանամերձ գյուղերում։
Որևէ իրական գործ, որն ուներ կոռուպցիոն բնույթ, այդպես էլ դատարան չի մտել․ Գագիկ Մինասյան
Լիդա Առուշանյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով ի թիվս այլնի.
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 18-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4143 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։
Այս իշխանությունները քանդել են բոլոր ինստիտունտները, տրորել են բոլոր սրբությունները․ Գագիկ Մինասյան
Բրիտանական զանգվածային լրատվամիջոցներն ընթերցողին տեղեկացնում են Ուկրաինայի բանակի ցանկացած նվազագույն հաղթանակների մասին՝ շատ ավելի քիչ ուշադրություն նվիրելով ռուսական զորքերի հաջողություններին: The Times թերթի էջերում այս կարծիքն է հայտնել հրատարության մեկնաբան Ռոդ Լիդդլը:
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Նա վստահեցրեց, որ այս «դաժան» օրերն ավարտվելու են, իսկ հայ ժողովուրդը, որը տեսել է թաթար-մոնղոլական, արաբական ու թուրքական արշավանքները, սա ևս կհաղթահարի:
2022 թվականի հուլիսի 24-ին կյանքից հեռացել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության փորձագետ Վասիլի Առուստամյանը: