
Կոնվերս Բանկը հանդես է գալիս ՓՄՁ վարկավորման նոր առաջարկով

«Կոնվերս-Ֆաստ» և «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակներն արդեն հասանելի են նաև ԱՄՆ դոլարով և եվրոյով:
Վարկատեսակների շրջանակում Բանկը փոքր և միջին ձեռնարկատերերին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման և շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքի մարման համար՝ նպաստելով բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը:
Բանկի հաճախորդ հանդիսացող փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված «Կոնվերս-Ֆաստ» վարկատեսակի շրջանակում ֆինանսավորման առավելագույն գումարը կազմում է 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (ԱՄՆ դոլար կամ Եվրո):
Հաճախորդ չհանդիսացող ձեռնարկատերերը մինչև 25 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի չափով գումար կարող են ստանալ «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակի շրջանակում:
Վարկավորման առավելագույն ժամկետը 36 ամիս է, իսկ վճարային քարտերով օվերդրաֆտների դեպքում՝ 60 ամիս:
Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորումն իրականացվում է բանկային հաշիվների շրջանառության հիման վրա:
Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման հարթակը՝ այստեղ․
Մանրամասների համար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: