Երեկ Ուկրաինան և Ռուսասատանը փաստացի պայմանավորվեցին Սև ծովով հացահատիկի արտահանման խնդրի շուրջ: Թուրքիան երկու ամիս տևած բանակցությունների գլխավոր միջնորդն էր, ՄԱԿ-ի հովանու ներքո պայմանագրերն էլ ստորագրվեցին Ստամբուլում:
«Նախ՝ այդ պարզաբանումը ցույց է տալիս այն կազմողների մասնագիտացման, պրոֆեսիոնալիզմի «Ճ» մակարդակը: Վերանանք նրանից, թե խոսքն ում մասին է: Եթե պետությունն անձին արգելում է մուտք գործել, միջազգային իրավունքն ասում է՝ դու կարող ես դա չբացահայտել: Դա վտանգում է իմ անվտանգությունը, և վերջ: Բացատրություն չի պահանջվում: Օրինակ, Թուրքիայում և Ադրբեջանում նույն Մուրադ Փափազյանի մուտքն արգելված է: Իրենք հո բացատրություն չե՞ն տվել՝ ինչի համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ջրանջատումները, այն էլ՝ երկար ժամանակով, իսկական աղետ են այս շոգ օրերին: Քաղաքացիներն իրար հերթ չտալով բողոքում են՝ ինչպես կարելի է ջուրը 24 կամ 36 ժամով անջատել: Մեզ հետ զրույցում այս հարցի վերաբերյալ իր բողոքն արտահայտեց նաև Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ Հովհաննես Կարապետյանը: «Նախ՝ սկսենք նրանից, որ օրենքը թերի է: Տեսեք՝ անջատումների հետ կապված տարեկան սահմանափակում կա էլեկտրաէներգիայի մասով՝ տարեկան 72 ժամից ավելի անջատում չպետք է լինի, սակայն ջրի մասով նման սահմանափակում չկա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Խորհրդում մեծամասնություն կազմող ՔՊ-ականները թեեւ, ըստ ԱԺ նախագահի կարգադրության, արձակուրդից մեկ օրով հետ էին կանչվել, բայց չներկայացան նիստին։ Խորհրդի նիստը բացեց եւ փակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Մոտ 2 ժամ անց ԱԺ քարտուղարությունն արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան […]
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր «սիրելի եւ անբաժան» համաճարակը՝ Քովիդ-19-ը, կարծես թե նորից վերադառնում է։ Առողջապահության նախարարությունը վերջին շրջանում քովիդով վարակվածության թվերի աճ է արձանագրում, ինչը, եթե այսպես շարունակվի, կարող է հանգեցնել նոր սահմանափակումների։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա կապում է տուրիստական սեզոնի եւ տուրիստների մեծ հոսքի հետ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ Հեղափոխության 70-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում ասված է.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հուլիսի 23-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. առկա է գազի արտահոսք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հուլիսի 22-ին, ժամը 20:22-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը առաջնության մեկնարկից օրեր առաջ դեռևս համալրում է կազմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բոլիվիացի Ռոնալդ Կուելյարի հետ:
Իրացնելով ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել 62-ամյա մի կնոջ՝ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տանն ու կից շինություններում: Ննջարանի պահարանում հայտնաբերվել են փաթեթներ՝ կանեփանման զանգվածներով և կանեփի սերմերով:
Չինաստանի՝ «զրոյական համբերատարություն» հակաքովիդյան պայքարն արդարացրել է իրեն, քանի որ երկրի իշխանությունների համար առաջնայինը մարդկային կյանքերն են, մարդու առողջությունը: միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի կազմակերպած ծրագրին մասնակցող լրագրողների համար հատուկ դասախոսության ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, Պեկինի Օտար լեզուների ինստիտուտի ավագ մասնագետ Սյուն Լեպինը: «Քովիդի դեմ պայքարի «զրոյական համբերատարություն» քաղաքականությունն արդյունավետ ստացվեց, որն արձանագրում […]
Հուլիսի լույս 21-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում օտարերկրյա մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ընկերուհու հետ Վազգեն Սարգսյան փողոցում քայլելու ժամանակ մի անծանոթ իրենց մոտենալու պահին պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և պահանջել փող։ Ինքը տվել է իր դրամապանակը, ինչից հետո անհայտ անձը, վերցնելով մեջը եղած փողը, դրամապանակը գցել է ու փախել։
Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի առաջին դեպքի մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Կանաչ սոխը մանր կտրատել և ավելացնել բրոկկոլիին։ Ավելացնել պանիրն ու մայոնեզը, խառնել։
Հայրենիքին դռները կ՛ուզես բանալ թուրքերուն առջեւ եւ կը մերժես հայրենասէր գործիչի մուտքը: Թուրքերո՞վ կ՛ուզես պաշտպանուիլ հայրենասէրներէն: Քու արարքներդ կը փաստեն, որ ոչինչ սորված ես հայոց պատմութենէն:
Ամեն անգամ մենք հիշում ենք որ ասվել է, թե «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ․ 7։1-2), սակայն ինքներս մեզ չենք տալիս հարցը, թե արդյոք Քրիստոս արգելո՞ւմ է դատել։
Կեռասը անտոցիանինի լավ աղբյուր է, մի նյութ, որը դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա: Բոստոնի Թաֆթս համալսարանի սնուցման և ծերացման հետազոտությունների կենտրոնը հրապարակել է առնետների վրա իրականացված մի շարք հետազոտությունների արդյունքներ, համաձայն որոնց՝ վերջիններիս հիշողությունը և շարժիչ ֆունկցիան զգալիորեն բարելավվել են սննդակարգում անտոցիանինի հավելումից հետո:
Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Հայաստանի թատերական գործիչների միություն հետ, վերջին 2 տարիներին հովանավորել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։
Դոլարի ավելցուկն ու փոխարժեքի անկումը լավ նախադրյալ է ստեղծել Կենտրոնական բանկի համար փող կուտակելու։ Վերջին ամիսներին ԿԲ տարադրամային պահուստները սկսել են ակտիվ աճել։ Հուլիսի 1-ի դրությամբ դրանք հասել են 3 մլրդ 415 մլն դոլարի։