![](/banners/BeFunky-design.jpg)
«Ալաշկերտ»-ը Բոլիվիայից կիսապաշտպան ունի
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/1088820.jpg)
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը առաջնության մեկնարկից օրեր առաջ դեռևս համալրում է կազմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բոլիվիացի Ռոնալդ Կուելյարի հետ:
25-ամյա կենտրոնական կիսապաշտպանի նախորդ ակումբը Բոլիվիայի Պրիմերայի «Նասիոնալ Պոտոսին» էր, որի կազմում նա անցկացրել է նախորդ երեք մրցաշրջանները:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի հուլիսիս 29-ին: Մեկնարկային տուրում «Ալաշկերտ»-ը կմրցի «Նոա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Արմավիրի քաղաքային մարզադաշտում: