Բաժիններ՝

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հուլիսի 22-ին, ժամը 20:22-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 100-րդ կմ-ին բախվել են «Hyundai Accent» (ուղևորներ՝ Տ․ Բ․, ծնված 1963 թ., Գ․ Գ․, ծնված 1958 թ.) և «Lexus GX» (ուղևորներ՝ Լ․ Լ․, ծնված 1958 թ., Հ․ Ք․, ծնված 2010 թ., Յ․ Ա․, ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների ուղևորները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ «Lexus GX» մակնիշի ավտոմեքենայի ուղևորների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ. Բ․-ինը՝ կայուն ծանր, իսկ Գ. Գ․-ինը՝ ծայրահեղ ծանր։

Տ. Բ․-ն տեղափոխվել է Երևան, իսկ Գ. Գ․-ն՝ Վայք քաղաքի ԲՄ:

Փրկարարները հոսանքազրկել են «Lexus GX» մակնիշի ավտոմեքենան, փակել «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս