Բաժիններ՝

Ավտովթար Լանջառատ գյուղում․ կա տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լանջառ գյուղի վերջնամասում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Պ․, ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031