44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր և նորածին Մխիթարի հանդիպումը
Երեկ՝ հուլիսի 15-ին, լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի եղբայրը։ Ծնողները՝ Գարիկ և Աստղ Գալեյանները, նորածնին անվանակոչել են իրենց հերոս որդու անունով՝ Մխիթար։
Մինչ այդ էլ Աստղ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում որդու լուսանկարն էր հրապարակել և գրել. «Շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլոր հեռու, մոտիկ, ծանոթ-անծանոթ իմ ընկերներին, հարազատներին, իմ ընտանիքի ուրախությունը միախառնված թախիծով կիսելու համար։ Շնորհակալ եմ ջերմագին խոսքերի համար։ Ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնց դեռ չեմ պատասխանել (խնդրում եմ չջնջել), բայց հաստատ պատասխանելու եմ։ Հոգաչափ զգացված եմ»։
Ֆեյսբուք սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր շնորհավորանքներ են հղում հերոսի ծնողներին։