ԵԱՏՄ-ի ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի թեստային սակարկությունները կկայանան հուլիսի 21-ին

Թեստային սակարկությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի կազմավորման շրջանակներում կկայաննան հուլիսի 21-ին Բելառուսի ունիվերսալ ապրանքային սակարանում: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցում:

«Որոշված է ԵԱՏՄ-ի ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի կազմավորման շրջանակներում թեստային սակարկությունների անցկացման ժամկետը: Սակարկությունները տեղի կունենան հուլիսի 21-ին Բելառուսի ունիվերսալ ապրանքային սակարանում:

Վաճառքի կհանվի հլածուկի ձեթ: Մասնակցության կհրավիրվեն միության բոլոր երկրների ներկայացուցիչները: Թեստային սակարությունների անցկացումը թույլ կտա մոդելավորել եւ մշակել առեւտրի պայմանները ԵԱՏՄ-ի ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի շրջանակներում»,- ասել է նա:

Նաեւ ԵԱՏՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ միության ընդհանուր սակարանային ապրանքային շուկայի կազմավորումը նախատեսված է Ռազմավարություն–2025 ծրագրով:

Ըստ որում, ԵԱՏՀ-ի ներկայացուցչի խոսքով՝ ապրանքների սակարանային առեւտրի զարգացման ծրագիրը պլանավորվում է հաստատել մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս