Հուլիս 2, 2022

Տեսանյութեր

Լրահոս

Իրանի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերը ոչ մի դեպքում չպետք է քննարկման առարկա դառնան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Ալի Մոհամադ Նայինին։«Ազգային անվտանգությունը, պաշտպանությունն ու ռազմական հզորությունը Իրանի «կարմիր գծերի» թվում են, որոնք ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և որոնց շուրջ չի կարելի պայմանավորվել», – նրա խոսքերը մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:Ավելի վաղ IRNA գործակալությունը, վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին, հաղորդել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում:Ապրիլի 12-ին իրանական և ամերիկյան պատվիրակությունները խորհրդակցությունների առաջին փուլն են անցկացրել Օմանի մայրաքաղաքում։ Ըստ կողմերի՝ բանակցություններն անցել են կառուցողական և դրական մթնոլորտում։