Բաժիններ՝

Ինչպե՞ս գարեջուր խմել և չգիրանալ

Revital կլինիկայի դիետոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, պրակտիկ սննդաբան Մարինա Կոպիտկոն Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է գարեջուր խմելու միջոցը՝ առանց առողջությանը վնասելու։ Նրա խոսքով, ավելորդ քաշի հետ կապված խնդիրներից խուսափելու համար ընդունելի չափաբաժին է համարվում օրական 200-300 միլիլիտրից ոչ ավելին, շաբաթական մեկ-երկու անգամ ուտելուց հետո:

«Որպեսզի չգիրանաք, գարեջրի ընդունելի չափաբաժինը օրական 200-300 միլիլիտրից ոչ ավելի է, շաբաթը մեկ-երկու անգամ։ Գարեջուր կարելի է խմել միայն հիմնական ճաշի վերջում։ Դա կարող է լինել ճաշ կամ ընթրիք, բայց նախ պետք է ուտել։ Ամենահիմար սխալը սնվելու միջակայքերում գարեջուր խմելն է, հատկապես՝ դատարկ ստամոքսին։ Սա շատ վատ է անդրադառնում մարսողական համակարգի աշխատանքի վրա»,- ըստ shantnews-ի՝ ասել է մասնագետը։

Նա ընդգծել է, որ գարեջուրը պետք է դիտվի որպես ուտելիք, այլ ոչ թե խմիչք: Կոպիտկոն ասել է, որ 100 գրամ գարեջուրը պարունակում է մոտ 50 կիլոկալորիա։ Փորձագետը հաստատել է, որ ըմպելիքը պարունակում է մի շարք վիտամիններ, սակայն նշել, որ գարեջուրն ինքնին դրանց աղբյուրը չէ։

«Դա վերաբերում է միայն այսպես կոչված կենդանի գարեջրին, որն ունի կարճ պահպանման ժամկետ»,- պարզաբանել է նա։

Գարեջրին ուղեկցող խորտիկների շարքում սննդաբանը խորհուրդ է տվել ընտրել թարմ վարունգ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս