Բաժիններ՝

ՊԵԿ նախագահն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին: ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմի հետ: Ռուստամ Բադասյանը և վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանապահ ծառայության առանձնահատկություններին: Դիտարկվել են նաև սահմանային անցման կետերում մաքսանենգության դեմ պայքարի համատեղ գործակցության արդյունավետության բարձրացման քայլերը:

Կոմիտեի ղեկավարը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմին ներկայացրել է առաջիկայում մեկնարկող՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը: Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատեն անցակետի արդիականացումից հետո: Կարևորվել է Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930