Նիկոլ Փաշինյան, ի՞նչ ներդրում ունես դու Ադրբեջանի զարգացման մեջ. Արմինե Ադրբեկյան

«Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս այն, ինչ հիմա տեղի է ունենում երկրում, առաջին հերթին, երկրորդը՝ նա շեղում է մեր ուշադրությունը այն ընթացքներից, որ տեղի են ունենում մեր սահմաններում: Ով գիտի՝ ինչ շինարարություն է գնում Սյունիքում: Ադրբեջանն արդեն 4 ճանապարհ է բերել դեպի Սյունիք և 15 րոպեում կարող է շերտավորել Սյունիքը, իսկ մենք ոչինչ չենք կարողանա անել դրա դեմ»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը:

Նրա խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանը լացակումած պատմում է, թե ինչքան է աճել Արցախի բյուջեն, առաջին հերթին, դա Նիկոլ Փաշինյանի շնորհքը չի, երկրորդն էլ ՝ դրա փոխարեն՝ Փաշինյանը թող պատմի՝ 4 տարվա ընթացքում իր շնորհիվ որքան է աճել Ադրբեջանի բյուջեն:

«Ի՞նչ ներդրում ունես անձամբ դու, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի զարգացման մեջ, էս մասին պատմի, ի՞նչ ես տվել Արցախին, ոչ մի բան, բացի զոհերից, կորուստներից, շրջափակումից, մռայլ ապագայից և մատաղ լինելուց: ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանն անձամբ Արցախին ոչինչ չեն տվել: Եթե հաշվես, թե ինչ ես տվել Ադրբեջանին, նոր կխոսենք: Հիմա հաշվեք, թե ինչքան է տալու Սյունիքում, Տավուշում ու Երասխում: Այդքանից հետո Հայաստանին հասցնելու է Արցախի կարգավիճակին: Մենք կորցնելու ենք մեր սուբյեկտայնությունը, չենք ունենալու սահման ոչ Իրանի, ոչ էլ Վրաստանի հետ, ու դառնալու ենք Լեսոթո, բացեք Վիքիպեդիան ու կարդացեք՝ ինչ բան է դա»,- նշեց Ադիբեկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս