Ոստիկանութունը կուտակված է Երևանում և ուղղորդված է ընդդիմությանը ճնշելու. Միհրդատ Մադաթյան
«Եկեք հասկանանք, որ Փաշինյանից հետո կյանք կա, և այդ կյանքում պետք է ամուր կանգնած լինենք հողի վրա, որովհետև իրավունք չունենք մեկ անգամ էլ վտանգի տակ դնել հայրենիքը: Ինչ վերաբերում է Նիգավանում տեղի ունեցածին, ապա ի սկզբանե ինֆորմացիա դուրս եկավ, որ Նիկոլ հայհոյելու պատճառով է եղել, հապճեպ սկսեցին հերքել և ոստիկանությունը, և ՔՊ-ական պատգամավորները, ինչով ապացուցեցին, որ հաստատ երևի այդ պատճառով է եղել, այլապես ջերմեռանդությամբ չէին հերքի: Մի հատ էլ քավության նոխազ են գտել, ամեն ինչ բարդում են նրա վրա»,- «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Նրա խոսքով, եթե անգամ սա եղել է կենցաղային բնույթի, ապա կրկին Փաշինյանն է մեղավոր:
«Ուղիղ մեղաավորն էլի Նիկոլ Փաշինյանն է՝ մեկ պարզ պատճառով, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ում ոստիկանություն չկա, սաղ ոստիկանությունը կուտակված է Երևանում և ուղղորդված է ընդդիմությանը ճնշելու: Որ ներկայացնում է Իոաննիսյանը՝ այդ 20 հոգուն ճնշելու համար: Երևանում են հավաքել Հանրապետության ամբողջ ոստիկանությանը, փոխանակ իրենց տեղերում գործունեություն իրականացնեն: Ապարանի ոստիկանապետի պաշտոնից ազատված Աշոտ Հայրապետյանն էլ սկսեց պնդել, որ այդ առիթով չէ, առողջական խնդիրներով է գնում, բայց մենք տարիներ շարունակ գիտենք, թե «առողջական» ասածն ինչ է նշանակում: Ում գործից հանում են, բոլորը, չգիտես խի, առողջական խնդիրներով են դուրս գալիս: Ուզում եմ հասկանալ, թե ՔՊ-ական բարեկամների մոտ ինչ գործ ուներ «Կալաշնիկով» ավտոմատը: Փաշինյանին հայհոյում են, հայհոյելու են իր հրաժարականից հետո նույնպես: ՀՀ 90 տոկոսը հայհոյում է»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է կատարվածը մարսելուն, ապա Միհրդատ Մադաթյանի գնահատմամբ. «Էսօր շատ բաներ են մարսում. Ջհանգիրյանն էլ է մարսում, Անդրանիկ Քոչարյանն էլ է շատ բաներ մարսում, ով լինելով պատերազմի անմիջական պատասխանատուներից մեկը՝ քննիչ հանձնաժողովի նախագահ է: Ապօրինությունը, դատավորների ձերբակալությունն էլ է մարսվում, որովհետև այսօր մենք գտնվում ենք աբսուրդային երկրում»:
Հոգեբանի տեղեկություններով՝ ՔՊ-ում էլ ամեն ինչ հարթ չէ, պառակտում կա:
«Ինֆորմացիա է դուրս գալիս, որ ՔՊ-ում վարչության նիստ է լինում, Ավինյանը գինի է խմում, այդ ընթացքում չի գնում վարչության նիստին»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ. նրանցից մեկի վիճակը ևս ծանր է: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։