Բաժիններ՝

Երևանում գողության դեպք է կանխվել

Մայիսի 24-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հասրաթյան փողոցում գողություն են կանխել։

Շրջիկ ծառայություն իրականացնելիս նրանք նկատել են կայանված «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին քանդող տղամարդու և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Պարզվել է տղամարդու ինքնությունը։ Նա բացատրությամբ հայտնել է, որ փորձել էր գողանալ ավտոմեքենայի կողային հայելիները: Անձնական խուզարկությամբ 44-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ։

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930