
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Kia-ն, Toyota-ն ու Opel-ը, 5 վիրավորների մեջ կան երեխաներ

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ Օ. Ալոյանի (ում տարիքը ճշտվում է) վարած Mercedes մակնիշի, Երևանi բնակիչ՝ 24-ամյա Վլադիmիր Ծ-ի վարած Kia մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ՝ 27-ամյա Նավիկ Ա-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ՝ 48-ամյա Արման Գ-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Նավիկ Ա-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 39-ամյա Անուշ Ա-ն, 10-ամյա Տանյա Ն-ն, 6-ամյա Դավիթ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։