Բաժիններ՝

«Վերաինտեգրում կրթության միջոցով». «Ջենեսիս Արմենիա» և «Խելք» հիմնադրամները սկսում են մասշտաբային ծրագիր՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար

«Ջենեսիս Արմենիա» և «Խելք» հիմնադրամների համատեղ ջանքերով մեկնարկում է «Վերաինտեգրում կրթության միջոցով» մասշտաբային նախագիծը, որը հնարավորություն կտա 44-օրյա պատերազմին մասնակցած (առաջնահերթ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած) երիտասարդներին որակյալ կրթության և սոցիալ-հոգեբանական աջակցության միջոցով վերաինտեգրվել հասարակությանը:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը և «Խելք» դպրոցը  «Ֆրանսիայի հայկական հիմնադրամ»-ի աջակցությամբ, նաև բազմաթիվ դոնորների նյութական օժանդակությամբ հնարավորություն կտան ծրագրի մասնակիցներին 6-ամսյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացների միջոցով դառնալ ՏՏ մրցունակ մասնագետ:

Շահառուներին կտրվի հնարավորություն մասնագիտական բարձր գիտելիքներով, հաղորդակցության, բանակցային, կառավարման և թիմային աշխատանքի հմտություններով մուտք գործել ՏՏ աշխատաշուկա (այդ թվում համաշխարհային):

«Վերաինտեգրում կրթության միջոցով» նախագիծը կմեկնարկի 2022 թվականի օգոստոսին` մասնակիցների և դասընթացավարների մանրակրկիտ ընտրությունից հետո։

«Ջենեսիս Արմենիա» և «Խելք» հիմնադրամները վճռականորեն աշխատելու են պատերազմի մասնակիցների վերականգնման ուղղությամբ նաև այս նախաձեռնությունից դուրս։

Ծրագրի մասնակից դառնալու համար դիմորդները կանցնեն ընտրական փուլերով, ապա կկատարվի վերջնական ընտրություն՝ ձևավորելու համապատասխան խումբը։

Դիմումներն ընդունվում են մինչև հուլիսի 10-ը ներառյալ՝ հետևյալ հղմամբ․

Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի: Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս