Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մոտ ապագայում հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքը, Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ:

Նշվում է, որ Վրաստանի վարչապետն առողջություն և հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին և բարգավաճում ու առաջընթաց՝ բարեկամ հայ ժողովրդին:

Զրույցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է բարեկամական և սերտ գործընկերային հարաբերությունները Վրաստանի և Հայաստանի միջև: Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել սերտ հարաբերությունները:

Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930