
Սև հաղարջից պատրաստված շատ համեղ թխվածքաբլիթներ

Բաղադրիչներ
1. Սև հաղարջ (սառեցրած) – 200 գ
2. Կարագ – 200 գ
3. Շաքարի փոշի – 100 գ
4. Ալյուր – 260 գ
5. Աղացած ընկույզ – 80 գ
6. Եգիպտացորենի օսլա – 40 գ
Պատրաստման եղանակը
1. Սև հաղարջը հալեցնել: Կարագը թողնել սենյակային չերմաստիճանում, որպեսզի այն փափկի:
2. Փափուկ կարագը հարել շաքարի փոշու հետ: Զանգվածը պետք է վերածվի կրեմի:
3. Շարունակելով հարելը՝ ավելացնել սև հաղարջը:
4. Լցնել նաև ընկույզը, մաղած ալյուրը և օսլան, խմոր հունցել:
5. Խմորից երշիկ ձևավորել մոտ 3-4 սմ տրամագծով, փաթաթել սննդային թաղանթով և 30 րոպեով դնել սառցախցիկը:
6. Ջեռոցը տաքացնել մինջև 200 աստիճան: Երշիկը շերտատել մոտ 5 մմ օղակների: Թխել թխվածքաբլիթները 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը