
«Ցեզար» աղցանի դասական սոուսը

Բաղադրիչներ
1. Պարմեզան պանիր – 100 գ
2. Անչոուսի փափկամիս – 5 հատ
3. Ձու – 4 հատ
4. Ձիթայուղ – 400 մլ
5. Վուսթերյան սոուս – 3 ճ/գ
6. Սխտոր – 1 պճեղ
7. Կիտրոնի հյութ – 2 թ/գ
8. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Բլենդերի օգնությամբ 1-2 րոպե հարել ձվերը, մինչև փրփուրի առաջանալը:
2. Շարունակելով հարելը՝ աստիճանաբար ավելացնել ձիթայուղը: Հարել այնքան, որպեսզի զանգվածը մայոնեզ չդառնա:
3. Ավելացնել անչոուսը, սխտորը, կիտրոնի հյութը, աղը և վուսթերյան սոուսը:
4. Պարմեզանը քերել մանր քերիչով և ավելացնել մնացած բաղադրիչներին: Սոուսի պնդությունը կարելի է կարգավորել հենց պանրի օգնությամբ: Ամբողջ զանգվածը հարել ևս 1-2 րոպե, մինչև միասեռ դառնալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը