
Շոկոլադե թավշյա բիսկվիթ

Բաղադրիչներ
1. Ձու – 4 հատ
2. Կաթ – 150 մլ
3. Ալյուր – 220 գ
4. Շաքարավազ – 160 գ
5. Կարագ – 150 գ
6. Կակաո – 100 գ
7. Փխրեցուցիչ – 2 թ/գ
8. Վանիլին
9. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը տրորել շաքարավազի հետ: Ստացված զանգվածին ավելացնել ձուն և հարել այնքան, մինչև միասեռ դառնա:
2. Առանձին թասի մեջ խառնել բոլոր չոր բաղադրիչները:
3. Հարիչի օգնությամբ իրար միացնել երկու զանգվածները՝ աստիճանաբար ավելացնելով կաթը:
4. Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ և թխել 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը