«Քաղաքական տգիտությունն արդեն ձգտում է անսահմանության …». Տարոն Սիմոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպեսզի չզարմանաք, թե ինչու ենք անընդհատ զիջում՝ որպես պետություն, կարդացեք Հայաստանի առաջին Հանրապետության պետականության անցած ճանապարհը նկարագրող Հ. Քաջազնունու, Ս. Վրացյանի, Ա. Խատիսյանի և շատ ու շատ այլ պաշտոնատար անձանց կամ գրողների գրառումները, գրքերը, որտեղ մանրամասն ներկայացվում են մեր ճակատագրական սխալները, հուզական որոշումները, ամբարտավան հպարտությունը, հեզաճկուն գլխիկորությունը և այլ բացթողումները …

Եվ ուշադրություն դարձրեք բոլորի մոտ կարմիր գծի պես նշվող պատճառի մասին՝ քաղաքական (կամ այլ) ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ …

Անձինք պարզապես գործառույթ են դառնում, բայց, կարծես, ամենամեծ մտավոր ներուժն ունեցող ազգերից մեկի պատմության մեջ քաղաքական տգիտությունն արդեն ձգտում է անսահմանության …

Դժվար է լինելու, բարդ է լինելու, երկար է լինելու, բայց առողջանալու միակ ուղին բուժումն է, ինչքան էլ որ հպարտության կամ հանցավորության մեջ ինքներս մեզ առողջ ու ինքնավստահ համարենք …

Տեսանյութեր

Լրահոս