Բաժիններ՝

Ծովախեցգետնի պատրաստման լավագույն բաղադրատոմսը Ջեյմի Օլիվերից

Ինչպե՞ս արագ և համեղ ծովախեցգետին պատրաստել գրիլի վրա: Բրիտանացի հանրաճանաչ խոհարար Ջեյմի Օլիվերը գիտի պատասխանը: Խոհարարն իր ընտանիքի հետ ապրում է Հեմփսթեդում (Հյուսիսային Լոնդոն) գտնվող իրենց ամառանոցում, և իր հեռուստաշոուներում վերջինս հաճախ է խոսում իր ընտանիքի սիրելի ուտեստների մասին, իսկ խորոված ծովախեցգետինը դրանցից մեկն է։ Օլիվերի ամենահայտնի բաղադրատոմսը կգտնեք նրա «Super Everyday Food» գրքում:

Բաղադրիչներ մարինադի համար

1. Ռոզմարին – 1 ճյուղ

2. Սխտոր – 2 պճեղ

3. Աղ – 1/8 թ/գ

4. Պապրիկա – 1/4 թ/գ

5. Զաֆրան – 1 պտղունց

6. Եռացրած ջուր – 1 ճ/գ

7. Խոշոր ծովախեցգետին – 6 հատ

8. Նարինջ – 2 հատ

Պատրաստման եղանակը

1. Պատրաստել մարինադը: Զաֆրանը թրջել տաք ջրի մեջ։ Ռոզմարինի տերևները տրորել սխտորի և աղի հետ։ Ավելացնել զաֆրանը, պապրիկան և ձեթը, լավ խառնել։

2. Ծովախեցգետինն ու մանր կտրատած նարինջը լցնել ամանի մեջ, ավելացնել մարինադը, լավ խառնել։ Թողնել մարինացվի 15 րոպե։

3. Գրիլը տաքացնել և ծովախեցգետինները յուրաքանչյուր կողմից տապակել մեկական րոպե: Անմիջապես մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս