Բաժիններ՝

Նարնջով հռոմեական տորթ

Բաղադրիչներ

1. Նարինջ – 2 հատ

2. Նշի ալյուր – 180 գ

3. Եգիպտացորենի ալյուր – 35 գ

4. Ձու – 4 հատ

5. Շաքարավազ – 200 գ

6. Աղ – 1 պտղունց

7. Փխրեցուցիչ – 1 թ/գ

8. Ծիրանի կոնֆիտյուր – 2 ճ/գ

9. Վանիլին – 1/3 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Նարինջները լվանալ, դնել թասի մեջ, վրան ջուր լցնել, դնել կրակին, եփել մոտ 40 րոպե, հետո վերցնել կրակից, սառեցնել:

2. Նարինջների սառելու ընթացքում թասի մեջ խառնել նշի ալյուրը, շաքարավազի կեսը և աղը:

3. Սառած նարինջները կտրատել կեղևի հետ միասին և հարել բլենդերի օգնությամբ:

4. Խառնել նշաշաքարավազային զանգվածը և հարած նարինջը:

5. Ավելացնել նաև եգիպտացորենի ալյուրը և փխրեցուցիչը, խառնել:

6. Հարել ձվի դեղնուցները մնացած շաքարավազի և վանիլինի հետ:

7. Լավ հարել սպիտակուցները:

8. Հետո նշանարնջային զանգվածին ավելացնել հարած դեղնուցը, խառնել: Լցնել նաև սպիտակուցը և նույնպես զգուշությամբ խառնել:

9. Կաղապարը յուղապատել, ալյուր շաղ տալ: Խմորը լցնել մեջը, հարթեցնել և թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:

10. Հանել ջեռոցից, թողնել, որ սառչի:

11. Հանել կաղապարից, պատել ծիրանի կոնֆիտյուրով, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս