Տիգրանաշենի ոլորանում իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է
Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 08։00-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։