Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 141 հազար 192-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 460 նոր դեպք, 82 մարդ հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 7 մլն 226 հազար 219 դեպք: 7 մլն 010 հազար 698 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 836 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 398 հազար 577 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 648 հազար 380 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 216 հազար 318-ի: