ԵՀ-ն կարող է ընթացակարգ սկսել ԵՄ-ի այն երկրների դեմ, որոնք չեն կատարի հակառուսական պատժամիջոցները

Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարող է իրավական ընթացակարգ գործի դնել Եվրամիության անդամ այն երկրների դեմ, որոնք կհրաժարվեն կատարել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:

Ապրիլի 28-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ «Այո՛, մենք ունենք իրավական շրջանակներ դրա համար: Եվրահանձնաժողովը կարող է իրավական ընթացակարգ սկսել այն երկրների դեմ, որոնք չեն կատարի պատժամիջոցները»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս