Շատ համեղ աղցան «Թբիլիսի»
Բաղադրիչներ
1. Տավարի խաշած միս – 400 գ
2. Կոնսերվացված լոբի – 1 բանկա
3. Կծու պղպեղ – 1 հատ
4. Բուլղարական պղպեղ – 1 հատ
5. Սոխ – 1 հատ
6. Ընկույզ – 1 բուռ
7. Սխտոր – 2 պճեղ
8. Խմելի-սունելի – 1 թ/գ
9. Բուսայուղ – 2 ճ/գ
10. Քացախ – 1 ճ/գ
11. Համեմ
12. Աղ, սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Կտրատել միսը, սոխը, համեմը, բուլղարական և կծու պղպեղները:
2. Ընկույզը չորացնել տապակի մեջ, մանրացնել:
3. Այդ ամենը խառնել մեծ թասի մեջ, ավելացնել լոբին, խմելի-սունելին, աղացած պղպեղը և աղը:
4. Սխտորը ճզմել, ավելացնել աղցանին:
5. Լցնել բուսայուղը և քացախը, խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը