Փետրվարի 24-ից Ուկրաինայից ավելի քան 3 մլն փախստական է ժամանել Լեհաստան
Ուկրաինացի փախստականների թիվը, որոնք Լեհաստան են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունն սկսվելու պահից, գերազանցել է 3 միլիոնը: Այս տվյալները բերված են Twitter-ում հանրապետության սահմանապահ ծառայության էջում։
«Փետրվարի 24-ից սահմանապահ ծառայության աշխատակիցներն Ուկրաինայից Լեհաստան սահմանային անցումներում ձեւակերպել են 3 միլիոն մարդու»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Երեկ՝ ապրիլի 27-ին, եղել են 24,8 հազար ժամանողներ»,- հայտնել են սահմանապահները:- Այսօր մինչեւ 07:00-ն (Երեւանի ժամանակով՝ 09:00-ն)՝ 7,4 հազար:
Փետրվարի 24-ից Լեհաստանից Ուկրաինա է մեկնել 904 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: