ՆԱՏՕ-ի անդամներն Ուկրաինային են տրամադրել արդեն առնվազն 8 մլրդ դոլարի օգնություն. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային են տրամադրել արդեն առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն:

Ապրիլի 28-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն Ուկրաինային են տրամադրել առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն»,- ասել է նա:

Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են աջակցել Կիեւին եւ պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս