«Կորտեժը չի կանգել, «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորի առաջ» սթայլի ժողվարչապետը չի իջել մեքենայից ու չի փորձել մոտենալ մահացող կնոջը»
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք անասուն եք․․․
Վարչապետության առաջին ամիսներին հեծանիվով Հանարապետության հրապարակում վոայաժներ անող Նիկոլի կորտեժը երեկ վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ։ Կինն ու իր չծնված բալիկը մահացել են։ Կորտեժը չի կանգել, «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորի առաջ» սթայլի ժողվարչապետը չի իջել մեքենայից ու չի փորձել մոտենալ մահացող կնոջը։ Վրաերթի ենթարկած մեքենայի հետեւից սլացող կորտեժի հաջորդ մեքենաների վարորդները եւս կանգ չեն առել եւ չեն փորձել առաջին օգնությունը ցուցաբերել կնոջն ու գոնե հասցնել հիվանդանոց։
Դրանք, էդ վարորդները, բոլորը ԱԱԾ աշխատակիցներ են, ովքեր իրենց պագոնները ճմրթել եւ գցել են Նիկոլի ոտքերի տակ։
Տեսնես հղի կնոջը սպանելուց հետո, որ դրանք գնացել են տուն՝ իրենց երեխաներից որեւէ մեկը հարցրե՞լ է՝ «պապ, ինչի՞ չկանգնեցիր եւ չփորձեցիր օգնել մեռնող կնոջը»։
Նիկոլի ՊՈԿԱ-ի մի անբարոյականի վաստակ, ով շատ մոտ ապագայում դատվելու է ամենածանր հոդվածներից մեկով՝ իրեն, բնականաբար, պահեց հատուկ սելեկցիոն անասունի պես։ Դրան, այդ փթիրին հիմա չեմ անդրադառնում, քանզի այդ տրյապկայի դատավարության առանցքային վկաներից եմ լինելու։
Բնականաբար, լուռ են մարդու իրավունքների, իրավապաշտպան կազմակերպությունները, ովքեր արեւմտյան դեսպանատներից «ֆաս» հրահանգը չեն ստացել, որովհետեւ վրաերթի ենթարկողը իրենց Նկոլը թայֆայից էր։
Եվ ոչ մի ցավակցական խոսք, ոչ մի ներողություն սպանված կնոջ ընտանիքին, ոչ մի զղջում եւ ոչ մի ափսոսանք։ Ես չեմ բացառում, որ կլինեն նաեւ այլ կարգի սելեկցիոն անասուններ, ովքեր կհայտարերեն, որ հունսի 20-ի ընտրությամբ Նիկոլը ժողովրդի մանդատն ունի անելու ամեն ինչ՝ այդ թվում՝ իր կորտեժով ճզմելու հղի կնոջն ու անցնելու։
Նիկոլն իշխանության եկավ դագաղներով, նվաստ բնազդներով էպիկական հաճույք ստացող հանրային իր սեգմենտին ոգեկոչելով սեփական ընդդիմախոսների դագաղներով, անեծքով ու հայհոյանքով։
Ծանրաքաշ կանայք, ովքեր պլիսեցկայայի թեթեւաքայլությամբ մասնակցում էին նիկոլի կազմակերպած բոլոր թաղումներին, պիտի հասկանան, որ իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն error է տվել ու դագաղները այլեւս թռչող բումերանգներ են։
Քիչ մնաց։ Սպասեք։
Հաշվեհարդար չի լինելու։ Լինելու է հրապարակային համազգային բաց դատավարություն»։